ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՆԿԱՐԱԳԻՐԸ
🔬2020 թվականի վեգետացիոն շրջանից սկսած` ՀՈԱԿ-ի` բույսերի պաշտպանության գծով փորձագետ Արմենակ Տեր-Գրիգորյանի կողմից Երևան քաղաքի կանաչապատ տարածքները և հատկապես ծառաթփատեսակները դիտարկվել են որպես մասնագիտական մշտադիտարկման և բուսասանիտարական փարձաքննության թիրախներ:
Մշտադիտարկումներն ու մասնագիտական այցերն իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ ՀՈԱԿ-ի ղեկավարության, վարչական շրջանների ստորաբաժանումների պետերի, դենդրոլոգների և բույսերի պաշտպանի հետ համատեղ:
Հաշվի առնելով իրականացվելիք աշխատանքների ծավալները` շեշտադրումը կատարվել է թիմային գործելակերպի վրա:
🔍Ծառաթփատեսակների միջատաբանական և ֆիտոպաթոլոգիական ախտաբանական դիտարկումների և փորձաքննությունների արդյունքում բացահայտվել, գրանցվել և ներկայացվել են տասնյակ վնասակար օրգանիզմներ (միջատներ, տզեր, սնկային հիվանդություններ): Բացահայտված վնասակար օրգանիզմների տեսակային կազմը, կենսաէկոլոգիական առանձնահատկությունները, վնասակարությունը, իսկ հետագայում նաև պայքարի արդյունավետ համակարգի մշակումը և այլ նեղ մասնագիտական մեկնաբանություններն ու գրառումները հիմնականում իրականացվել են ՀՈԱԿ-ի բույսերի պաշտպանության գծով փորձագետի կողմից:
Ծառաթփատեսակների վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներն իրականացվել են բույսերի պաշտպանության մեջ կիրառվող, տվյալ վնասակար օրգանիզմի նկատմամբ առավել բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող մեթոդները՝ ագրոտեխնիկական, մեխանիկական, քիմիական, կենսաբանական, ինտեգրացված, բույսերի կարանտին:
Վնասակար օրգանիզմների դեմ քիմիական պայքարի իրականացման համար, յուրաքանչյուր տարվա սկզբին, ՀՈԱԿ-ի բույսերի պաշտպանության գծով փորձագետը մշակել է պայքարի համակարգ՝ ներառելով անհրաժեշտ պայքարի միջոցները, կիրառման ժամանակացույցը, ծախսի նորմաները, կիրառումների քանակությունը, հաջորդականությունը, սպասման ժամկետները՝ ելնելով պատրաստուկների ազդման մեխանիզմներից և այլ հատկություններից: Վերը նշվածն իրականացվել է` հաշվի առնելով մասնագիտության առանձնահատկությունները, փորձի առկայությունը, հանրության և շրջակա միջավայրի անվտանգությունը, վնասատուի տեսակային կազմն ու կենսաէկոլոգիական առանձնահատկությունները:
​Մշակված պայքարի համակարգը ներկայացվել է ՀՈԱԿ-ի ղեկավարության քննարկմանն ու հաստատմանը: Բուժանյութերի գնման հայտը, անհրաժեշտ պատրաստուկների ներառմամբ, կազմել է ՀՈԱԿ-ի բույսերի պաշտպանության գծով փորձագետը։ Որոշ դեպքերում նաև քննարկումների և անհրաժեշտությունից ելնելով այն լրամշակվել է:
📍ԹԵՂԻ- նկարագիրը բույսերի պաշտպանության տեսանկյունից
Դիտարկումների և կենսաբանական և այլ մեթոդներով պարզվել է, որ թեղին Երևան քաղաքում հանդիսանում է առավել շատ վնասակար օրգանիզմների կողմից հարձակման ենթարկվող կամ որպես կերաբույս հանդիսացող ծառատեսակ:
Ներկայացված է մեր կողմից բացահայտված, արձանագրված և ուսումնասիրված վնասակար օրգանիզմների տեսակային կազմը:
Նշված ժամանակահատվածում դիտարկված և հայտնաբերված Երևան քաղաքի ծառաթփատեսակների վնասակար օրգանիզմները
Ծառ/Թուփ
Վնասակար օրգանիզմ
🔺Թեղի
թեղու տերևակեր բզեզ
լվիճներ
ջերմատնային սպիտակաթևիկ
ցողունային նեմատոդ
ականող ճանճեր
ալրավոր որդան
կոկցիդներ
օղակաձև մետաքսագործ
տարազույգ մետաքսագործ
ալոճաթիթեռ,
հոլանդական հիվանդություն
🔺Սոսի
լվիճներ
սովորական ոստայնատիզ
ականող ճանճեր
օղակաձև և տարազույգ մետաքսագործ, ալոճաթիթեռ
անտրակնոզ
ալրացող
🔺Կաղնի
բնափայտակեր բզեզներ
լվիճներ
ականող ճանճեր
օղակաձև մետաքսագործ
տարազույգ մետաքսագործ , ոսկետուտ, երկրաչափեր
ալրացող
ալրավոր որդան
🔺Ասեղնատե-
րևավորներ
վահանակրեր
բարձիկավորներ
երկրաչափեր
տզեր
ալրացող
շյուտե
ժանգ
ճյուղերի ոլորում
🔺Թույա
ալրավոր որդան
վահանակրեր
բարձիկավորներ
տզեր
ալրացող
ժանգ
սև ոսկեբզեզ
🔺Հացենի
մարմարյա բզեզ
լվիճներ
երկրաչափեր
օղակաձև մետաքսագործ
տարազույգ մետաքսագործ ,ալոճաթիթեռ,
ալրացող
🔺Բարդի
գալային լվիճներ
լվիճներ
տարազույգ մետաքսագործ
երկրաչափեր
ալոճաթիթեռ
սև ոսկեբզեզ
մարմարյա բզեզ
ցիտոսպորոզ
🔺Վարդ
լվիճներ
ականող ճանճեր
ալրավոր որդան
կոկցիդներ
տերևակերներ
ոստայնատիզ
ալրացող
ժանգ
🔺Այլ թփատեսակներ
լվիճներ
ականող ճանճեր
ալրավոր որդաններ
կոկցիդ
տերևակերներ
ոստայնատիզ
ալրացող
ժանգ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eight + six =