Այսօրվանից ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարարանային տնտեսության տարածքում ծածանվում է Երևանի ամենաբարձր դրոշաձողով եռագույնը։
Երկրի գլխավոր խորհրդանշաններից մեկը վեր բարձրացավ ՀՀ դրոշի մասին գործող օրենքի ընդունման օրը։ Արարարողությանը ներկա էին Երևանի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ։
Դրոշի տեղադրման գաղափարն ու նախաձեռնությունը ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Տիգրան Հակոբյանինն է։ Նրա համոզմամբ՝ ամեն հայ պիտի իմանա հայրենիքի արժեքը, գնահատի հայրենիքն ու, երկրագնդի որ հատվածում էլ լինի, պատմի իր երկրի մասին։
Դրոշաձողի բարձրությունը 33 մետր է, այն ունի նաև շանթարգել հատկություն։