Սեմինար – հանդիպում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ում, թեման՝ «Թափոնների տեսակավորման արդի խնդիրները Երևանում»։
Սեմինարին ներկա էին «Էկո Աղբ» ՀԿ-ի մասնագետները, ՀՈԱԿ-ի տնօրինությունն ու Թափոնների տեսակավորման վարչության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները։
Հանդիպման նպատակը փորձի փոխանակումն էր։ Քննարկեցին թափոնների տեսակավորման հիմնահարցերը․
• ինչպե՞ս կիրառել համաշխարհային փորձը,
• որտե՞ղ փնտրել նոր գաղափարակիցներ,
• ի՞նչ մեխանիզմներ կիրառել քաղաքացիներին գործընթացում ներգրավելու համար,
• ապակուց, պլաստիկից ու թղթից բացի թափոնների ո ՞ր տեսակներն է հնարավոր վերամշակել Հայաստանում,
• ինչպե՞ս ավելի պարզեցնել թափոնների տեսակավորման գործընթացը հանրության համար

Բոլորը համակարծիք են մի հարցում՝ հաջողելու հիմնական նախապայմանը քաղաքացիների ակտիվությունն է։ Դրական տեղաշարժ, իհարկե, նկատում են, բայց միայն երեխաների ու երիտասարդների շրջանում։ Ավագ սերունդը շարունակում է պասիվ մնալ։
Սեմինարի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Էկո Աղբ» ՀԿ-ի ու ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետև միասին կփորձեն մոտիվացնել քաղաքացիներին, համատեղ կկազմակերպեն իրազեկման արշավներ ու դասընթացներ։