![](https://greenyerevan.am/wp-content/uploads/2022/07/298567695_694874988729192_2692195115180468517_n.jpg)
20 Հուլիսի, 2022
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Կենտրոն, Նորք-Մարաշ ստորաբաժանումը նոր պետ ունի
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հանդիպել է վարչական շրջանների պետերի եւ վարչական աշխատակազմի հետ, ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ստորաբաժանման նոր պետ՝ Վաչագան Սարգսյանին: Վերջինի հետ ծանոթացել են նաեւ վարչական շրջանի տեղամասերի պետերը եւ բանվոր-այգեպանները:
Հանդիպմանը քննարկվել են աշխատանքի պատշաճ կատարման, աշնանային աննախադեպ էտի, նոր անտառ-տնտեսության հիմնման, Կենտրոնում արժեքավոր ծառատեսակների համալրման վերաբերյալ հարցեր: