Ամեն վայրկյան աշխարհում 10 մլն պոլիէթիլենային տոպրակ է արտադրվում:
Դրանք միասին կապելու դեպքում հնարավոր է Երկիր մոլորակը 7 անգամ օղակել․ սա շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի մասնագետների դիտարկումն է:

Պոլիէթիլենային տոպրակները կազմում են կենցաղային աղբի 40 տոկոսը:
Միջին հաշվով` դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է մոտ 12 րոպե (դա խանութից տունդարձի ճանապարհն է):
Հետո այն դեն է նետվում և 400 տարի թափառում մոլորակի վրա:

Պոլիէթիլենային տոպրակները բնական ճանապարհով չեն քայքայվում, այրելիս էլ մարդու առողջությանը վնասող նյութեր են արտադրում:Պոլիէթիլենային փաթեթներ կուլ տալու պատճառով աշխարհում օրական հազարավոր թռչուններ, շներ ու ծովային կենդանիներ են մահանում:
Խնդիրն ունի լուծում`տոպրակները հանձնել վերամշակման:
Եթե ամեն մարդ իր կյանքի ընթացքում օգտագործի միայն վերամշակված պոլիէթիլենային տոպրակներ, աշխարհում դրանց թիվն անհամեմատ կնվազի:
Դե, պատրա՞ստ եք Դուք լինել այդ մարդը: