Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգվում և կանաչապատվում է Անաստաս Միկոյանի փողոցի ու Եղվարդի խճուղու միջնամասը:
Նախկինում այստեղ աղբով լի բլուր էր: Ժայռը քանդվեց, հողը հարթեցվեց, տարածքից հեռացվեց 50 մեքենա սալաքար և անպիտան հող: Աշխատանքներում ներգրավվել են 2 միավոր JCB, Komatsu էքսկավատոր և 4 ինքնաթափ:
Շուտով այստեղ նոր պուրակ կլինի՝ 2421 քմ տարածքով: Այն նվիրվելու է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Պուրակում կանցկացվի ոռոգման ցանց և կտնկվի 31 սոսի:
31՝ ի պատիվ Դավթաշեն վարչական շրջանից պատերազմ մեկնած ու չվերադարձած հայորդիների:
Աշխատանքներն իրականացնում են «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ն ու Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմը: