Սակուրան համարվում է երկրագնդի ամենագեղեցիկ, ամենահմայիչ ծառերից, որի համար ունի գեղեցության մրցանակ։
Սակուրան, ըստ էության, բալենի է, ունի տարածման հսկայական արեալ։ Դիմանում է արեւի ճառագայթներին, իսկ ձմռանը՝ մինչեւ 30 աստիճան ցրտին։ 🌞
Գարնանը տեղի է ունենում ֆանտաստիկ երեւույթ՝ մերկ ծառերն ամբողջովին պատվում են հեքիաթային ծաղիկներով։
Սովորաբար, այդ հրաշքը դիտելու համար Տոկիո են մեկնում հազարավոր զբոսաշրջիկներ:
Կարծիք կա, որ ծառի ծաղիկներն ու բուրմունքը կախարդական են։
Բազմաթիվ երկրներ իրենց քաղաքները զարդարել են սակուրայով, դեռ ավելին՝ տոնում են սակուրայի օրը, այն վերածելով ազգային տոնի՝ կազմակերպելով փառատոներ, խաղեր, համերգներ։
Այդ քաղաքների շարքում են Ստոկհոլմը, Փարիզը, Կոպենհագենը, Ամստերդամը, Վանկուվերը, Նյու Յորքը, Համբուրգը եւ այլ գերժամանակակից եւ ոճային քաղաքներ։
Հնդկաստանում սակուրան անվանում են աշնանային հրաշք։ Այն ծաղկում է հոկտեմբերին, քանի որ աճում է բարձր լեռներում։
Սակուրան հատկապես շքեղ է Իտալիայի Տոսկանայում։ Այն պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Շուտով նաեւ Երեւանը կունենա իր փոքրիկ հրաշքը, եւ հուսով ենք, որ մի գարնանային օր մայրաքաղաքում կնշեն սակուրայի օրը։ 🌸
Սակուրան համարվում է երիտասարդության, կանացի գեղեցկության սիմվոլ, որը ոգևորել է շատ պոետների։ Այն աչքի է ընկնում հարթ, գեղեցիկ, փայլուն կեղևով, որը ստեղծում է կարմիր ծառի տպավորություն։ Աշխարհում օգտագործվում է որպես գծային տնկարկ՝ ծառախմբերում հանդիսանալով հրաշալի դեկոր։
Սակուրան համարվում է երկարակյաց ծառ, ապրում է 400-500 տարի, ծաղկում է 3 տարեկանից, ծաղկած է մնում շուրջ 15 օր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

10 + 3 =