Օղակաձեւ զբոսայգու երրորդ հատվածում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարեւանությամբ, տարածքը տեւական ժամանակ վերածվել էր ավտոկայանատեղի։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ տարածքում տեղադրվել է արգելափակոց։ Այսուհետ այգին կծառայի նպատակին։