12 Օգոստոսի, 2024
Գիտական նոր համագործակցություն
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը հյուրընկալել է Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի դոցենտ Մարինե Էլբակիձեին։ Նա Հայաստանում է ուրբան և ագրոանտառների հիմնման և դրանց զարգացման վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների շրջանակում։ Նրան ուղեկցել է կազմակերպության տնօրենին կից գիտատեխնիկական խորհրդի պրոֆեսոր Հովիկ Սայադյանը։ Հանդիպմանը ներկայացվել է կազմակերպության հիմնած քաղաքային և ագրոանտառների վերաբերյալ տեղեկություն, որից հետո գլխավոր դենդրոլոգի և դենդրոլոգների ուղեկցությամբ իրականացվել է ճանաչողական շրջայց։ Ներկայացվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի «Փառքի անտառը» և «Փարոս»-ի ագրոանտառը։ Այսպիսով, հիմք է դրվել գիտական նոր համագործակցության։