Կազմակերպության Ագրոնոմիական բաժի մասնագետների կողմից բացվել են ծառերի բնաբաժակները, մաքրվել շինարարական աղբից։
Տեխնիկայից վնասվածքների հատվածներում իրականացվել են դենդրոպաթոլոգիական աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Մաշտոցի 52 հասցեում կառուցվող հյուրանոցի դիմաց գտնվող, Կարմիր գրքում գրանցված սոսիները վնասվել և ապօրինի մասնակի հատվել էին:
Հողի վիճակը գնահատելու և լաբորատոր փորձաքննության համար տեղում հողագիտության ինստիտուտից հրավիրվել էին մասնագետներ, կատարվել էր հողի նմուշառում:
Կենսունակությունը գրեթե կորցրած ծառի արմատային համակարգի մոտ հայտանբերվել էին քիմիական նյութեր և հատուկ սարքով արված անցքեր: