26 Հունիսի, 2023
Թխկի
Բնափայտային բույսերի ցեղ է, ունի բազմաթիվ ներկայացուցիչներ և լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Ծառը խորհրդանշում է սեր, առողջություն և երկրային մարդ։
Կա տեսակետ, որ թխկին հավաքում է մարդկային էներգիան և փոխանցում, նրան, ով դրա կարիքն ունի։
Թխկիները ունեն 160-ից ավելի տեսակներ և ենթատեսակներ, լայնորեն տարածված են անտառային համակեցություններում և օգտագործվում են կանաչապատման մեջ։ Ծառի գեղեցիկ տերևներն աշնանը ստանում են տարբեր երանգներ։ Թխկիներով հարուստ է արևելյան Ասիան, Ճապոնիան, Չինաստանը։
Երևանում թխկիները հանդիպում են հաճախակի, սակայն ծառի տեսակների մեջ առկա է թխկի հացենատերևը, որը ակտիվ ինվազիվ բույս է և ինվազիվությամբ չի զիջում այլանթին։ Այդ պատճառով ենթակա է փոխարինման։ Երևանի համար շատ հեռանկարային են հետևյալ տեսակները՝ թխկի սոսիատերևը, որը մինչև 30 մետր բարձրությամբ, գեղեցիկ ձվաձև սաղարթով ծառ է։ Կարելի է օգտագործել ինչպես պուրակներում, այգիներում, այնպես էլ փողոցային տնկարկներում։
Հաջորդ տեսակը կեղծ սոսիատերևն է, որը նույնպես 30 մետր և ավելի բարձրությամբ խոշոր ծառ է, դեկորատիվ է և դիմացկուն կլիմայական պայմաններին։
Ծառերը մեղրատու են, դիմացկուն հիվանդությունների և վնասատուների նկատմամբ, ապրում են 200-250 տարի, աճում են արագ։
Թխկին ունենում է բազմաթիվ պարտիզային ձևեր, թե սաղարթի, թե տերևների գույներով, որոնք հատուկ հմայք են փոխանցում պարտեզներին և այգիներին։