28 Նոյեմբերի, 2024 Կազմակերպության կողմից 2024 թվականին տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 322720 ծաղիկ և բազմամյա խոտաբույս: Ջերմոցատնկարանային վարչության բաց գրունտի տարածքը 1 հա-ից դարձել է 25 հա, հիմնվել է ոռոգման կաթիլային համակարգ: Նորքի լանջերում 7 հա տարածքի վրա հիմնվել է նոր ուրբան անտառ: Երևանյան լճի հարակից տարածքում 1․5 հա-ի վրա հիմնվել է ռեկրեացիոն գոտի: Էտվել է 14261 ծառ: Անցկացվել է 31068․8 գծմ նոր ջրագիծ: Իրականացվել է 20-ից ավելի այգիների և առանձին հատվածների քարտեզագրում: Տեղադրվել են ալյումինի թափոնների համար նախատեսված կարմիր թափոնամաններ: Artur Aghabekyan նորություններ