26 Հուլիսի, 2024
Իրազեկում
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տարվա այս ժամանակահատվածում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում սոսի ցեղատեսակի ծառերի մոտ նկատվում է վաղ տերևաթափ, և տերևների մոտ` արևային այրվածքներ, ինչը պայմանավորված է մի շարք բնական պատճառներով։ Սա բնական երևույթ է Երևանում, ինչը արձանագրվել է տասնամյակներ շարունակ:
Օգոստոսի տապից հետո նշված ծառերը կշարունակեն բնականոն աճ ունենալ։ Պետք է նաև նշել, որ նույն վիճակն է լինում այլ ցեղատեսակի ծառերի մոտ` թխկի, կաղնի, ձիակասկ: Անցած տարի կազմակերպության կողմից նույն ժամանակահատվաում եղել է նույնաբովանդակ տեղեկատվության իրազեկում։
Խնդրում ենք հիմք ընդունել մասնագիտական կառույցի կողմից տրված տեղեկատվությունը եւ չտրվել ծառագիտության հետ կապ չունեցող ոչ կոմպետենտ անձանց կողմից իրականացվող մանիպուլացիաներին։