1 Հունիսի, 2023

Ի գիտություն

Տարածվող լուրերը, Երևանում թթենիների մասսայական հատման մասին, կեղծ են և մտացածին: Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է հոդված, որով նպատակային փորձ է արվում ստվերել կազմակերպության կատարած մասնագիտական աշխատանքը: Ըստ հրապարակված հոդվածի՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենը հաստատել է մայրաքաղաքում թթենիների համատարած հատման վերաբերյալ լուրերը:
📌Տեղեկացնում ենք, որ նշված պնդումը կեղծ է։ Իրականում Արմեն Բեգոյանն ասել է, որ պտղատու ծառերը նպատակահարմար չեն մայթեզրերին հարող տնկարկներում՝ ելնելով մարդկանց անվտանգությունից։ Իսկ մայրաքաղաքում հատված երկու թթենիները եղել են հենապատից սերտաճած, ինքնաճ, խանգարել են նոր բերված MAN ավտոբուսների երթեւեկությանը։
📌ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը եւս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two × 3 =