23 Սեպտեմբերի, 2024

Ծորենի (Барбарис,Berberis )

Ծորենին ծորենազգիների ներկայացուցիչ է, բազմամյա բույս է, կարող է լինել մշտադալար, կիսամշտադալար կամ տերեւաթափ լինող։ Դրանք թփեր են, հազվադեպ դեպքերում՝ փոքր ծառեր։ Պտուղը հատապտղիկ է, էլիպսաձեւ կամ ձվաձեւ, կարող է լինել նաեւ կլոր։ Ծորենին ունիվերսալ բույս է, որը լայնորեն կիրառվում է լանդշաֆտային դիզայնի մեջ եւ այժմ ամենուրեք գագաթնակետում է քաղաքային կանաչապատման գործում։ Ունի բազմաթիվ տեսակներ եւ սորտեր, որոնք հրաշալի նայվում են ինչպես որպես սոլիտեր, այնպես էլ որպես կենդանի ցանկապատ եւ խմբերով։ Հատկապես լայնորեն օգտագործվում են ծորենու պարտիզային ձեւերը։ Բույսը կայուն է ինչպես շոգի, այնպես էլ ցրտի նկատմամբ, լուսասեր է, չորադիմացկուն, պահանջում է առատ ոռոգում միայն տնկումից հետո 2-3 շաբաթվա ընթացքում, քչապահանջ է հողակլիմայական պայմանների նկատմամբ։ Այս բույսը բավականին կայուն է հիվանդությունների նկատմամբ, պահպանում է իր դեկորատիվ առանձնահատկություններն ամբողջ տարի։ Ծաղիկներն ունեն հաճելի բուրմունք, իսկ թուփը հատուկ գեղեցկություն է ստանում, երբ առաջանում են վառ կարմիր պտուղները, որոնք առկա են նաեւ ձմռանը։ Ծորենու ծաղկման տեւողությունը 13-20 օր է։
Կան ծորենու տեսակներ, որոնք ուտելի են եւ սովորաբար օգտագործվում են մսեղենի հետ եւ տարբեր ուտեստների մեջ, ըմպելիքներից՝ մորսերի, լիկյորների եւ այլ խմիչքների համար։ Բույսը հանդիսանում է հրաշալի հակաբորբոքային միջոց։ Ինչպես պտուղները, այնպես էլ թփի մնացած մասերը պարունակում են ալկոլոիդ բերբերին, եւ հատկապես դառը պտուղները խորհուրդ չի տրվում օգտագործել սննդի մեջ, ավելին՝ կարող է նաեւ լինել թունավոր։ Դրանք Թումբերգի եւ Ատտովսկու տեսակներն են։
Երեւանում վերջին 1-2 տարիների ընթացքում ծորենու տարբեր տեսակները եւ պարտիզային ձեւերը լայնորեն օգտագործվում են կանաչապատման մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 × two =