Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցն այսուհետև կզարդարեն Ձիակասկ սովորական, Ձիակասկ պավիա և Սոսի արևելյան էլիտար ծառատեսակները:
🌳Ձիակասկը կանաչապատման մեջ հանդիսանում է ամենադեկորատիվ, շքեղ, ծաղկող, երկարակյաց ծառերից։
Բնական պայմաններում հանդիպում է Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Հնդկաստանում, Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։
Սառցե դարաշրջանից առաջ Կենտրոնական եվրոպայում առկա էին Ձիակասկի պուրակներ, որոնք պահպանվելով՝ հետագայում տարածվել են նշված երկրներում։
1557 թվականին Ձիակասկը հայտնվել է Կոստանդնուպոլսում, իսկ 1588-ից՝ նաև Վիեննայում։
Այժմ ծառատեսակը տարածված է ամբողջ Եվրոպայում և զարդարում է եվրոպական խոշոր քաղաքների փողոցներն ու պուրակները։
Հրաշալի մեղրատու է. մեկ ծաղիկը արտանետում է 1,7 միլիգրամ նեկտար, իսկ անձրևներից մեկ օր առաջ տերևների վրա հայտնվում են արցունքներ՝ զգուշացնելով տեղումների մասին։
🌳Ծառը շքեղ է հատկապես ծաղկման ժամանակ։ Ծաղիկներն ուղղված են վեր և նման են ճյուղավոր մոմակալի։
Ձիակասկն առաջին տասը տարում աճում է դանդաղ, այնուհետեւ աճն արագանում է ՝ տարեկան տալով ինտենսիվ աճ։ Ծառն ունի գեղեցիկ բնափայտ, փարթամ սաղարթ, որն աչքի է ընկնում մեծ տրամագծով ստվեր առաջացնելու ունակությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

18 + 4 =