Մաքրման և բարելավման աշխատանքներ
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ պատերազմի օրերին, քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ուսումնասիրվեցին մայրաքաղաքի բնակֆոնդի և համայնքային ու հասարարական նշանակություն ունեցող այլ շինությունների նկուղային պայմանները։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը միացավ նախաձեռնությանն ու իր հիմնական գործառույթներին զուգահեռ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների 170 հասցեներում
մաքրման և բարելավման աշխատանքներ իրականացրեց շենքերի նկուղներում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել որպես ապաստարան կամ թաքստոց։
Աղբից մաքրվել և բարեկարգվել է թվով 384 նկուղ։ Տարածքներից հանվել է տասնամյակներով կուտակված մեծաքանակ կենցաղային և շինարարական աղբ, որոնց պատճառով շատ նկուղներ անհնար էր մուտք գործել, դրանք օգտագործման ենթակա չէին։ Աշխատանքներում ներգրավված է եղել ՀՈԱԿ-ի 125 աշխատակից։