Պավլովնիան, (Paulownia) կամ Ադամածառը, տերեւաթափ լինող, առատ ծաղկող ծառ է, որը ծագումով Չինաստանից է, տարածվել է Ճապոնիայում, հետագայում ներմուծվել է ԵՎրոպա, որտեղ էլ, ի պատիվ  կայսր Պավել Առաջինի աղջկա, անվանվել է Պավլովնիա։ Քանի որ Աննա անվանմամբ բուսական ցեղ արդեն իսկ գոյություն ունեցել է, այդ իսկ պատճառով  անվանվել է Աննայի հայրանունով։ Այն աճում է Հեռավոր Արեւելքում, Չինաստանում, Վիետնամում, Լաոսում եւ այլ երկրներում։ Վերջին տարիներին այս ծառի շուրջ կան տարակարծիքներ։ Հատկապես քննարկվում է դրա՝ կանչապատման  մեջ օգտագործման հարցը։ Այսպիսով՝

 

1․ Պավլովնիան արագաճ տեսակ է, խոշոր տերեւներով, որոնք, բնականաբար, կատարելով ինտենսիվ տրանսպիրացիա եւ ֆոտոսինթեզ,  ծախսելով մեծ ծավալով ջուր՝ յուրաքանչյուր ծառի համար պահանջում են 30 լիտր ջուր։ Իսկ ոռոգում պահանջվում է օրընջմեջ։  Բոլոր տեսակները, որոնք տարածված են կանաչապատման մեջ, կլոն տեսակներ են (հիբրիդներ)։ Բնականաբար, հատկապես կլիմայի աստիճանաբար չորացման ֆոնի վրա քաղաքի համար ջրի հսկայական ծախսեր են պահանջում։

2․  Չորային պայմաններում, ինչպիսին Երեւանն է, այս բույսը դառնում է շատ խոցելի՝ սնկային հիվանդությունների եւ վնասատուների համար։ Ավելին՝ հաճախ բնի վրա առաջանում է ցրտահար (ցրտից վնասված ծառաբույն), որը պատճառ է դառնում փտախտի։

3․  Սովորաբար կանաչապատման մեջ առավելությունը տրվում է երկարակյացներին, քանի որ քաղաքային պայմաններում ծառերն ապրում են իրենց կյանքի տեւողության գրեթե կեսը։ Իսկ Պավլովնիա ծառի կյանքի տեւողությունը շուրջ 70 տարի է, այսինքն՝ քաղաքային պայմաներում այն երկու անգամ կկրճատվի։

4․  Ըստ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հետազոտությունների՝ Պավլովնիա տեսակը համարվել է ինվազիվ, ինչն արդեն իսկ խստիվ արգելում է դրանց օգտագործումը քաղաքային պայմաններում։

5․  Պավլովնիան արագ է աճում առաջին հինգ տարում։ Հետագայում դանդաղում է աճը, եւ ոչ առատ ոռոգման պայմաններում այս ծառի աճը հասնում է նվազագույնի։

6․ Ծաղկումից հետո, որը տեւում է մոտ 15 օր, ծառը օժտված չէ առանձնահատուկ դեկորատիվությամբ, իսկ ջրի պակասի դեպքում, տերեւները թառամելուց հետո, տգեղ կախվում են ճյուղերից։ Իհարկե ծագում են հարցեր՝ ներմուծվելուց արդյո՞ք սերմերն անցել են սերտեֆիկացման փուլ, թե՝ ոչ։ Եթե բերվել է տնկանյութով, ապա այն անցե՞լ է սանիտարական փորձաքննություն, թե՝ ոչ։

Բոլոր անհատներին եւ կազմակերպություններին հորդորում ենք՝ առանց ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի թույլատվության չիրականացնել ինքնակամ կանաչապատում, այլապես կազմակերպությունն իրավունք ունի դրանք հեռացնելու։ Բույսերի ինտրոդուկցիան ( վերաբնակեցում) շատ կարեւոր է կանաչապատման մեջ՝ ֆլորան հարստացնելու համար, սակայն այն պետք է իրականացվի գրագետ եւ գիտականորեն հիմնավորված։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

14 − nine =