Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում»՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին: Նշենք, որ այս տարի սա միակ նման դեպքը չէ: Քաղաքի կենտրոնում նախորդ տարի տնկված սոսիների չորացման դեպքից հետո ՀՈԱԿ-ը հողանմուշն ուղարկել էր հողագիտության ինստիտուտ: Իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ բերում է ծառի չորացման: Ի դեպ, նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չի հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիների չորացումը եղել է արտաքին միջամտության հետեւանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

18 − seven =