«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ում փորձաշրջան է անցնում։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը ՀԱԱՀ-ի հետ ստորագրել է հուշագիր, որի շրջանակում համալսարանի ուսանողները կարող են ուսումնական, արտադրական կամ նախադիպլոմային փորձաշրջան անցնել ՀՈԱԿ-ում։Երեք շաբաթ շարունակ իր նախադիպլոմային փորձաշրջանն էր անցնում համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Տաթևիկ Կատվալյանը։ Ագրոնոմիական ֆակուլտետի, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնը մասնագետներ է պատրաստում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար և բնակավայրերի կանաչապատման ոլորտում։ Տաթևիկն ընտրել էր բնակավայրերի կանաչապատումն ու հյուրընկալվել մեզ։ Առաջին շաբաթվա ընթացքում ուղևորվեց Էրեբունի վարչական շրջան ու տեղի դենդրոլոգի հետ ծանոթացավ կանաչապատման ոլորտի նրբություններին։ Երկու շաբաթ էլ անցկացրեց ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային տնտեսությունում։ Ցանեց, տնկեց, խնամեց, սովորեց ու բազում գիտելիքներով ավարտեց երեքշաբաթյա փորձաշրջանը։
Նախկինում ևս ՀՈԱԿ-ում եղել էին փորձաշրջաններ, ոչ միայն ՀԱԱՀ-ից։ Հիմա այն ավելի կանոնակարգված և բազմաշերտ է։ ՀՈԱԿ-ը ճկուն ու բաց է նոր ուսանողներին կրթելու հարցում։ ՀՈԱԿ-ի մասնագետներն այսօրվանից պատրաստում են վաղվա գրագետ կադրերին։