Արդեն մեկ ամիս է հողի որակի բարելավման նպատակով ջերմոցատնկարանային վարչությունում գիտափորձ է ընթանում։
Առանձնացվել է երկու հողատարածք՝ նույն տեսակի բույսերով, նույն լուսավորությամբ, նույն ջերմային միջավայրով։
Երկրորդ հողատարածքում օգտագործվում է կոնկրետ տեսակի նյութ, այն Հայաստանում դեռ լայն տարածում չունի։
Գիտափորձը չի ավարտվել, բայց արդեն ակնհայտ է, որ երկրորդ հողատարածքում բույսերն իրենց ավելի լավ են զգում ու արագ են աճում։
Դա նշանակում է, որ ՀՈԱԿ-ը կշարունակի աշխատել այդ նյութով։
Քանի որ Երևանի հողային ռեսուրսները սակավ են, իսկ բերրիությունը ցածր է, առանց լուրջ ներդրումների հողի որակն ու մանրէային կազմը փոխելը մեծ ձեռքբերում կլինի։
Գիտականորեն հիմնավորված նոր մեթոդներ ներդնելու համար ՀՈԱԿ-ը կշարունակի գործակցել տարբեր կազմակերպությունների հետ և իրականացնել փորձարարական աշխատանքներ։