2020 թ․ աշնանային եռամսյակն ըստ Երևանի կանաչ գոտիներում արված աշխատանքի
Չնայած ծանր պատերազմական ամիսներին, ՀՈԱԿ-ի աշխատանքները շարունակվեցին։ Իրականացվեցին մեծածավալ սանիտարական էտումներ, հատումներ, կանաչ գոտիները մաքրվեցին չորացած, անկենսունակ ծառերից։ Հեռացվել և հեռացվում են կոճղերը։ Կանաչ գոտիները պատրաստվում են գարնանային ծառատունկի։

Ծառատունկն այս աշնանը քիչ էր նախատեսվել։ Մասնագիտական հիմնավորմամբ, առավել արդյունավետ էր այս փուլում լուծել ոռոգման ցանցի վերանորոգման ու կառուցման հարցը, ավելացնել հողաշերտը և տեխնիկապես նախապատրաստվել, այսպիսով լիարժեք և արդյունավետ պատրաստ լինել ծառատունկին։

Աշնան ամիսներին

  • Տնկվել է 615 ծառ
  • Էտվել է 6160 ծառ
  • Հատվել է 809 ծառ