‼️Շարունակում ենք ներկայացնել ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենին ուղղված հարցերի պատասխանները, որոնց եթերային ժամանակի սղության պատճառով տնօրենը ցավոք չի հասցրել պատասխաննել: 🔺Հարց 3․ Ինչու՞ կանաչապատման մեջ կազմակերպությունը չի օգտագործում լոկ հայկական ծառատեսակներ։ ✔️Պատասխան Գրեթե բոլոր ծառատեսակները, որոնք զարդարում են մայրաքաղաքը, ներմուծված են տարբեր ժամանակահատվածներում։ Կանչապատման մեջ ընդունված կարգ է՝ ներմուծել դեկորատիվ, կայուն, կլիմային համապատասխան ծառաթփատեսակներ։ Դա կատարվում է բոլոր երկրներում։ Ժամանակի ընթացքում, շնորհիվ գիտության նոր առաջընթացի, ստեղծվել են բազմաթիվ պարտիզային ձեւեր, որոնք չեն եղել նախկինում եւ այժմ լայնորեն օգտագործվում են բոլոր քաղաքներում՝ կանաչապատման մեջ։ Յուրաքանչյուր կանաչապատողի խնդիրն է՝ հարստացնել քաղաքի ֆլորան, ներմուծել համապատասխան տեսականի, քաղաքի որոշ հատվածներ կանաչապատել դեկորատիվ տեսակներով, որոնք կգրավեն եւ՛ քաղաքացիներին, եւ՛ զբոսաշրջիկներին։ Սովորաբար քաղաքում այդ տեսակները լինում են սահմանափակ, չեն օգտագործվում համատարած կանաչապատման մեջ, այլ ստեղծում են գողտրիկ անկյուններ։ Այդպիսի տեսակներից է սակուրան, որն օգտագործվել է բազմաթիվ մայրաքաղաքներում ( Փարզ, Ստոկհոլմ, Բարսելոնա եւ այլն) եւ զբոսաշրջիկների համար ներկայացնում է հատուկ հետաքրքրություն՝ համարվելով ամենագեղեցիկ ծառերից։ Ի դեպ, այս ամռանն արձանագրված բարձր ջերմաստիճաններին այն ցուցաբերել է բարձր կայունություն։ Հարցադրումներում խոսք է եղել ուռենու, բարդու, թթենու, կաղնու մասին՝ դրանց հայրենիքը համարելով Հայաստանը։ Իհարկե, այդ տեսակները մեր կանաչապատման մեջ «հարազատ» են, աչքին սովոր, լայնորեն տարածված են մեր ֆլորայում, սակայն դրանք համարել հայկական, ճիշտ չէ։ Ցավոք, տեղական տեսակները միշտ չէ, որ ունեն գեղազարդ տեսք կամ կլիմայական պայմանների պատճառով կարող են աճել Երեւանում (օրինակ՝ հաճարենին)։ 📢Ուշադրություն ❗️1. Ուռենու ցեղի հայրենիքը Հյուսիսային Չինաստանն է, Ճապոնիան, Իրանը։ ❗️2. Բարդու ցեղի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է եւ Չինաստանը: ❗️3. Տեղաբնակ եւ անգամ էնդեմ է միայն կաղնու մեկ տեսակ՝ կաղնի արաքսյանը, որը չի օգտագործվում կանաչապատման մեջ: ❗️4․ Թթենու հարենիքը Չինաստանն է, Աֆղանստանը, Իրանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

10 − 1 =