5 Հոկտեմբերի, 2023
Ուշադրություն
Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն աշխատանքի է հրավիրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ աշխատելու կազմակերպության Ջերմոցատնկարանային, Տնտեսական սպասարկման եւ Թափոնների տեսակավորման վարչություններում։
📌Կազմակերպությանն անհրաժեշտ են դենդրոլոգ, տնկիների մասնագետ, ջրագծերի անցկացման մասնագետներ եւ թափոններ տեսակավորողներ։
☎️Ցանկացողները կարող են զանգահարել 011514739 հեռախոսահամարով։