Տեղեկացնում ենք, որ «Հետք» լրատվականի հրապարակումը, թե կազմակերպությունը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19500 դրամով, բայց կարող էր գնել 2400 դրամով, չի համապատասխանում իրականությանը։ «Հետքն» այսպիսով ցուցաբերել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, քանի որ տնկիների տեխնիկական բնութագրերը տարբեր են, հետեւաբար տարբեր են նաեւ դրանց գները։  Կան տնկիներ, որոնց արժեքը 1000 դրամ է, եւ կան հասուն ծառեր, որոնք, ըստ իրենց տեխնիկական բնութագրի, կարող են արժենալ տասնյակ  հազարավոր դրամներ:

Նշենք, որ գնումները հայտարարվել են էլեկտրոնային համակարգի միջոցով, առանց ֆինանսական միջոցների։ Տվյալ գնման հայտարարության մեջ եղել է 26 լոտ, մասնակցել է 5 ընկերություն: Ինչ վերաբերում է «Հետք»-ի հրապարակմանը, թե դա նույն ծառն է, փաստում ենք, որ չի համապատասխանում իրականությանը։ Առաջին գնման ընթացակարգով  անտառ հիմնելու նպատակով ձեռք են բերվել ծիրանենու տնկիներ։ Երկրորդ գնման ընթացակարգով ֆասադային հատվածների համար ձեռք են բերվել պատրաստի հասուն ծառեր՝ կայացած սաղարթներով, 10-12 սմ պարագծով շտամպով, որոնք շուրջ երկու ամիս անց պտուղ են տվել։  Դա երեւում է նաեւ կազմակերպության հրապարակած տեսանյութում։

https://www.facebook.com/watch/?v=6500847336687874&extid=CL-UNK-UNK-UNK-IOS_GK0T-GK1C&ref=sharing&mibextid=v7YzmG

Այդ ընթացքում կայացել է եւս մեկ մրցույթ, սահմանվել է 5000 դրամ, որով հաղթող ընկերությունը չի կարողացել մատակարարել տնկին՝ նույնիսկ բաց արմատային համակարգով եւ հայտնվել է « Սեւ ցուցակում»։

Հետեւապես՝  «Հետք»-ի հրապարակման մեջ ակնհայտ խեղաթյուրված են փաստերը։ Ակնկալում ենք, որ լրատվամիջոցը կծանոթանա փաստաթղթերին, տնկիների եւ հասուն ծառերի տեխնիկական բնութագրերին, կցուցաբերի մասնագիտական մոտեցում եւ հանդես կգա հերքմամբ։

Առաջին նկարում 2022 թ-ին ձեռք բերված ծառերն են, երկրորդ եւ երրորդ նկարում՝ 2023 թ-ին ձեռք բերված ծառերը, որտեղ տարբերություններն ակնհայտ են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

twenty − nineteen =