25 Ապրիլի, 2024
Հանդիպում աշակերտների հետ
Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի հրավերով կազմակերպության Թափոնների տեսակավորման վարչության պատասխանատուներն այցելել են կրթօջախ։
Աշխարհագրություն առարկայի շրջանակում աշակերտները կատարել են նախագծային աշխատանք՝ «Նոր Նորքի 2-րդ զանգվածի հատակագծի կազմումը եւ թափոնամանների նոր կետերի տեղադրումը» թեմայով։ Ներկայացրել են թափոնամանների տեղադրման վայրերի մասին բնակչության շրջանում կատարած հարցումներն ու վերլուծությունները։