27 Հունիսի, 2024
Նոր հասցեները կնշվեն կազմակերպության պաշտոնական կայքում
Կազմակերպությունը շարունակում է նոր հասցեներում տեղադրել «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում ստացած թափոնամանները։ Դրանք տեղադրվում են փուլ առ փուլ։ Մեկնարկը տրվել է Կենտրոն վարչական շրջանից։
Շատ կարեւոր է, որպեսզի թափոնները տեսակավորած նետվեն թափոնամանների մեջ։
Յուրաքանչյուր թափոնամանի վրա նշված է, թե որ տեսակի թափոնի համար է այն նախատեսված։
Առաջիկայում նոր հասցեները կնշվեն կազմակերպության պաշտոնական կայքում, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն դրանց գտնվելու վայրերի մասին։