Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչության տարածքում երեկ երեկոյան բռնկած հրդեհը ժամը 04:00-ի սահմաններում ամբողջությամբ մեկուսացվել է: Այրվել է ծառերի էտի արդյունքում գոյացած տեխնոլոգիական թափուկը (ճյուղերը):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության և կազմակերպության աշխատակիցները:
Նշենք, որ ճյուղերի որոշակի քանակություն հավաքվելուց հետո դրանք կազմակերպության կողմից մշտապես ոչնչացվել են:
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը գույքային կամ նյութական որևէ վնաս չի կրել, քանզի ճյուղերը կուտակված են եղել բաց դաշտում, որի հարևանությամբ շինություններ առկա չեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

8 − 2 =