28 Նոյեմբերի, 2024

Իլենի (Бересклет)

🔷Վերջին տարիներին մայրաքաղաքի կանաչապատման ձեւավորման մեջ լայնորեն օգտագործվում է իլենին, որն ամենահետաքրքիր թփերից է, ունի գեղեցիկ պտուղներ եւ տերեևների գունավորում։ Իլենիները շատ քչապահանջ, հարմարվող բույսեր են, որոնք կարող են աճել նաեւ ստվերում։ Ցեղը ունի 142 տեսակ, որոնց շարքում կան տերեւաթափ եւ մշտադալար տեսակներ։ Մշտադալար տեսակները, որոնք հիմնականում օգտագործվում են Երեւանում, թփեր են՝ գունազարդ տերեւներով, ձեւավորում են շատ գեղեցիկ կենդանի ցանկապատ։ Ցրտադիմացկուն են, պահանջկոտ չեն աճման պայմանների նկատմամբ։ Բույսի լատիներեն անվանումը`Euonymus, տվել է Կ․ Լինեյը՝ ի պատիվ միֆոլոգիական աստվածուհի Evonyme՝ վառ գունավորում ունենալու համար։ Ունի մեծ քանակությամբ ֆիտոնցիտներ, որոնք հրաշալի մաքրում են օդը։ Բնափայտն ամուր է, լավ հղկվում է, լայնորեն օգտագործվում է մատիտների արտադրության մեջ։ Այս թփով են ձեւավորված Մաշտոցի պողոտայի մայթանկյունները, Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրերը եւ այլ վայրեր։ Բազմամյա են, հատուկ խնամք չեն պահանջում, սիրում են չեզոք հողեր, չեն տանում հողի բարձր թթվայնություն, բավականին չորադիմացկուն են, դիմանում են նաեւ ամառվա շոգին։ Շատ լավ խուզվում են, երկար պահում ձեւավորումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × 2 =