Որտեղ կա գիհի, այնտեղ օդն ավելի մաքուր է:
Աշխարհում այս ծառատեսակն օդի սանիտար են անվանում: Օրվա ընթացքում 1 հա գիհուտը 1000 հա տարածքի օդային ավազան կարող է մաքրել:
Գիհի Վիրգինյան (Juniperus virginiana L.)
Ծառի այս տեսակը հայրենիք չունի, աճում է ամենուր՝ դաշտավայրերում, լեռնալանջերում, նույնիսկ տափաստաններում: Արևասեր է, երաշտադիմացկուն:
Գիհին տարին 12 ամիս կանաչ է, ունի 10-18 մ բարձրություն, կոնաձև սաղարթ, թեփուկապատ տերևներ և կլոր պտուղներ: Գիհին երկարակյաց է, 3-6 դար կարող է ապրել:
Հայաստանի անտառներում աճում է գիհու 5 տեսակ: Դրանք հանդիպում են Իջևանում, Սևանի ավազանում, Ապարանում, Զանգեզուրում և Խոսրովի արգելոցում:
Գիհուտներում ապրում են անապատային կենդանատեսակներ՝ օձեր, կրիաներ, մողեսներ, բազեներ: Օրինակ, Խոսրովի արգելոցում սև անգղերն ապրում են բացառապես գիհիների վրա: Եթե հանկարծ ծառատեսակը վերանա, սև անգղեր այլևս չեն լինի:
Գիհին «բազմաշնորհ» ծառատեսակ է: Այն մեծ պահանջարկ ունի նաև խոհանոցում, բժշկության մեջ և արհեստում։
Անկենսունակ գիհիի բնափայտից էկո մատիտներ ու
խաղալիքներ են պատրաստում,
տուղները վերածվում են համեղ գինու և գարեջրի,
կոնանյութից դարչնահամ համեմունք են ստանում,
տերևների թուրմը բժշկության մեջ օգտագործվում է արևահարման ժամանակ, այն նաև միզամուղ, ցավազրկող ու հակաբորբոքային միջոց է:
Երևանում լայն տարածում ունեն վիրգինյան և կազակական գիհիները: