Մ. Սարյանի անվան պուրակ

Սարյանի անվան պուրակը կազմում է 0.8 հա: Տարածքում աճում են 24 տեսակի 209 ծառ և 19 տեսակի 176 թուփ:
Քանի որ ծառերը քաղաքային խիստ անբարենպաստ պայմաններում ապրում են իրենց կենսաբանական տարիքից շատ ավելի կարճ, իսկ պուրակը ստեղծվել է դեռ անցյալ դարում, ապա բացառությամբ սոսիների՝ տնկարկները բավականին պատկառելի տարիք ունեն, և անհրաժեշտ է իրականացնել բույսերի կենսաբանական վիճակի գնահատում:

Ծառերը և թփերը ամբողջությամբ գույքագրվել են։ Ծառերի մեծ մասը (84,7 %) գտնվում է բավարար վիճակում (այսինքն՝ ունեն առնվազն 1-2 թերություն)։ Լավ վիճակում է միայն մեկ երիտասարդ ծառ։
Անբավարար վիճակում գտնվող ծառերը (հիվանդ, չորացող կենսաբանական լուրջ արատներով նմուշները) ենթակա են, ըստ ժամանակացույցի, սանիտարական հատման: Ոչ կենսունակ ծառերը՝ թվով 31 հատ, կամ ընդհանուր ծառատեսակների 14․8 %, արդեն իսկ հատվել են աշնանային էտի ընթացքում։ Հիվանդ և չորացող ծառերի հատման արդյունքում հնարավորություն է ստեղծվել համալրել թփերը և բարելավել պուրակի լուսային ռեժիմը:
2021 թվականին պուրակում նախատեսվում է տնկել ավելի քան 1000 թուփ՝ գեղազարդ-տերևավոր (41 %)՝ ցախակեռաս թաթարական, ճապկի սպիտակ և կենսածառ արևելյան։ Նաև նախատեսված են մեծաքանակ ծաղկող թփեր (59 %), ինչը թույլ կտա ստեղծել մեծ գունազարդ տարածքներ հետևյալ տեսակներով՝ ոսկեզանգ միջին, սրնգենի պսակաձև, դրախտավարդ ծառանման, վարդ սիրիական և ասպիրակ Վանհուտտի։
Թփերը և տարածքի երկու ծաղկանոցները համապատասխան խնամքի միջոցառումների հետ միասին թույլ կտան բարելավել այգու տնկարկների կենսաբանական և դեկորատիվ վիճակը։

Project Information

  • Location: Մ. Սարյանի անվան պուրակ
  • Garden Area: 0,8 հա m2
  • Gardener: "ԿՇՄՊ" ՊՈԱԿ