28 Նոյեմբերի, 2024

Իլենի (Бересклет)

Վերջին տարիներին մայրաքաղաքի կանաչապատման ձեւավորման մեջ լայնորեն օգտագործվում է իլենին, որն ամենահետաքրքիր թփերից է, ունի գեղեցիկ պտուղներ եւ տերեևների գունավորում։ Իլենիները շատ քչապահանջ, հարմարվող բույսեր են, որոնք կարող են աճել նաեւ ստվերում։ Ցեղը ունի 142 տեսակ, որոնց շարքում կան տերեւաթափ եւ մշտադալար տեսակներ։ Մշտադալար տեսակները, որոնք հիմնականում օգտագործվում…

Վաղ առավոտից Երևանի բարձրադիր գոտիների այգիներում, պուրակներում, ստորգետնյա և վերգետնյա անցումների աստիճաններին, կազմակերպության աշխատակիցները ձնամաքրման աշխատանքներ են իրականացրել: Ծառերից ևս ձյան շերտը հեռացվել է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Փարոսի բլուրում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի մասնագետները տնկել են 47 ծիրանենիներ, որոնք տրամադրել է ՍԱԴԱ ընկերությունը։ Տունկին մասնակցել են ընկերության ներկայացուցիչները։

Կենտրոն վարչական շրջանում՝ Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում, իրականացվել են արժեքավոր եւ գեղազարդ, ծաղկող ծառերի լրացման աշխատանքներ։ Տնկվել են ոսկե անձրեւ(Լաբուռնում) եւ հնդկական եղրեւանի(Լագեստրոմիա) ծառատեսակները։

Կազմակերպության ՏՏ մոնիտորինգի և քարտեզագրման վաչության աշխատակիցները Երևանում մասնակցել են գեոդեզիական և քարտեզագրական սարքավորումների առաջատար, շվեյցարական «Leica» ընկերության հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած կոնֆերանսին։ ՏՏ մոնիտորինգի և քարտեզագրման վարչության պետի կողմից ներկայացվել է զեկույց՝ Երևանում ընթացող կանաչապատ տարածքների քարտեզագրման և գույքագրման վերաբերյալ։ Մասնակիցները հարցեր են ուղղել ինչպես իրականացվող քարտեզագրական աշխատանքների,…

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իր 2025 թվականի կարիքների համար հրապարակել է ԿՇՄՊ-ԷԱՃԱՊՁԲ-25/01 ծածկագրով ծառերի ձեռքբերման հայտարարություն և հրավեր: Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային աճուրդ e-AUCTION (eauction.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 11-ը, ժամը 10։00-ը: Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ներկայացված հղմամբ:

Կազմակերպության փորձագետները և մասնագիտական բաժինների աշխատակիցները մասնակցել են Հայաստանում ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսին, որը կայացել է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում, կրել «Ագրոանտառաբուծություն․ գործելակերպերը Հայաստանում և աշխարհում» խորագիրը: Կոնֆերանսի ընթացքում զեկույցներով հանդես են եկել փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը և հողագետ Մերի Հոխանյանը: Միջազգային հանրությանը ներկայացվել է…

Երևանի կանաչ տնկարկներում ագրոնոմիական աշխատանքների առանձնահատկություններից ելնելով` մասնավորապես մշտադալար ծառաթփատեսակների մոտ հետագա սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով իրականացվում են վերգետնյա քիմիական պայքարի աշխատանքներ՝ բորդոյան խառնուրդով։

Կազմակերպության մասնագիտական բաժինների աշխատակիցները մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում կայացած «Ամոնիումային և նիտրատային սնուցման ազդեցությունը բույսերի վրա՝ տարբեր անհող և հողային մշակման համակարգերում» և «Բրգաձև թույայի տնկիների աճեցումը հիդրոպոնիկ եղանակով» թեմաներին նվիրված սեմինար-քննարկմանը, որի ընթացքում ելույթ են ունեցել օտարերկրյա ղեկավար ԻԻՀ պրոֆեսոր Համիդ Ռեզա Ռուսթան և…