Կոնսերվատորիայի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղադրված ծածկը երկաթներով ամրացվել էր արևելյան սոսիներին։ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի կողմից զգուշացումից հետո շինարարական ընկերությունը ծառերից հեռացրել է երկաթե ամրակները։

Ագրոանտառը համալրվել է 100 պտղատու՝ ծիրանենի, սալորենի, նշենի ծառատեսակներով։ Այսպիսով` ևս 1 հա ծառապատ է դարձել։

Օրերս, համացանցում, արդեն հայտնի կեղծարարների կողմից տեղադրված է եղել այս լուսանկարը, իբրեւ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կողմից հատված տարածք: Հայտնում ենք, որ սա հերթական ապատեղեկատվությունն է, ավելին՝ նկարը տարիների պատմություն ունի:

Այսօր Խորենացի-Քրիստափոր խաչմերուկում տապալվել է կենսունակության ավարտին մոտ երկու բարդի: Նշենք, աշնանային էտի ժամանակ նշված ծառերը ենթարկվել էին էտման: Իսկ Մաշտոց 46ա հասցեում կրկին կենսունակության ավարտին մոտ հացենին կոտրվել և վնասել է կայանված մեքենան: Բարեբախտաբար տուժողներ չեն եղել:

Այսօր «Պիկսարտ» ընկերության աջակցությամբ և ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցների մանագիտական ցուցումներով Փարոսի այգում ծառատունկ է իրականացվել: Տնկվել է շուրջ 300 նշենի և ծիրանենի։

  Քաղաքային միջավայրին բնորոշ   գործոնները, ագրոտեխնոլոգիական գործընթացների (ոռոգում, պարարտացում, էտ, հողի փոխարինում, վնասակար օրգանիզմների դեմ բուժումների սահմանափակ  լինելը և այլն) թերի կիրառությունը, տարիների ընթացքում ունեցել և շարունակում են ունենալ բացասական ազդեցություն առկա ֆլորայի վրա՝ վատթարացնելով ծառաթփատեսակների աճի և զարգացման պայմանները, սահմանափակելով ծառերի կենսունակությունը, թուլացնելով  դիմադրողականությունն ու դիմակայունությունը: Ներկայացվում…

Սիրելի երեւանցիներ, ծառերի փոխարինման գործընթացի ժամանակ պարզ դարձավ, որ ձեզ հետաքրքրում են, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել փոխարինող ծառատեսակները եւ, եթե բնի կտրվածքը համեմատաբար առողջ է, ապա ինչու՞ է ծառը համարվում ծերացած եւ հատման ենթակա։ Թե՛ կանաչապատման, թե՛ անտառապատման մեջ բնականաբար իրականացվում են տնկման աշխատանքներ, որոնց ժամանակ կատարվում…