Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 12-13 տեղի է ունենում «Բարձրադիր կանաչ տարածքների կայուն զարգացում» խորագրով միջազգային համաժողով։ Մասնակցում են կազմակերպության բարձրադիր վարչական շրջանների ստորաբաժանումների պետերը։ Կազմակերպության ռազմավարության և գործառույթներից է միջազգային հարթակներում նման համաժողովներին ակտիվ մասնակցությունն ու միջազգային փորձի փոխանակումը։

13 Հոկտեմբերի, 2023

Ուշադրություն

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն աշխատանքի է հրավիրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ աշխատելու կազմակերպության Ջերմոցատնկարանային, Տնտեսական սպասարկման եւ Թափոնների տեսակավորման վարչություններում։ 📌Կազմակերպությանն անհրաժեշտ են դենդրոլոգ, տնկիների մասնագետ, ջրագծերի անցկացման մասնագետներ եւ թափոններ տեսակավորողներ։ ☎️Ցանկացողները կարող են զանգահարել 011514739 հեռախոսահամարով։

Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 22 շենքի հարակից այգում կազմակերպությունն անցկացրել է ոռոգման ցանց։ Ներկայում իրականացվում է հողի լիցք, այնուհետև կկատարվեն ցանքսի աշխատանքներ։

Շարունակում ենք ներկայացնել ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենին ուղղված հարցերի պատասխանները, որոնց եթերային ժամանակի սղության պատճառով տնօրենը ցավոք չի հասցրել պատասխաննել: Հարց 3․ Ինչու՞ կանաչապատման մեջ կազմակերպությունը չի օգտագործում լոկ հայկական ծառատեսակներ։ Պատասխան Գրեթե բոլոր ծառատեսակները, որոնք զարդարում են մայրաքաղաքը, ներմուծված են տարբեր ժամանակահատվածներում։ Կանչապատման մեջ ընդունված կարգ է՝ ներմուծել…

Երևանի քաղաքապետարանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 2023 թվականի կարիքների համար հրապարակել է ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-23/286 ծածկագրով ծառերի ձեռքբերման հայտարարություն և հրավեր: Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային աճուրդ e-AUCTION (eauction.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 8-ը, ժամը 15։20-ը: Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ներկայացված…

13 Հոկտեմբերի, 2023

Սիրելի երեւանցիներ, հաշվի առնելով, որ տարբեր լրատվամիջոցների եթերներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնց եթերային ժամանակի սղության պատճառով տնօրենը ցավոք չի հասցրել պատասխանել, ուստի պարզաբանումները կտեղադրվեն կազմակերպության պաշտոնական էջերում։ Դրանք կլինեն շարունակելի։ Հարց 1․ Ինչու՞ է Սայաթ-Նովա պաղոտայում տնկվել գնդաձեւ սոսի եւ արդյո՞ք դա վտանգավոր չէ…

13 Հոկտեմբերի, 2023

Շարունակում ենք ներկայացնել ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենին ուղղված հարցերի պատասխանները, որոնց եթերային ժամանակի սղության պատճառով տնօրենը ցավոք չի հասցրել պատասխաննել: Հարց 2․ Ամիսներ շարունակ քննարկվում են տնկած սակուրաները եւ ձիակասկերի տերեւների արեւային այրումը։ Պատասխան Շրջայց անցկացնելով Երեւանում՝ պարզ է դառնում, որ տերեւների՝ ժամանակից շուտ աշնան փուլ մտնելը (դեղնում, չորացում)…

13 Հոկտեմբերի, 2023

Սեմինար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել միջազգային սեմինար` «Կլիմայի ռիսկերի մեղմում և հարմարողական կարողությունների զարգացում ագրոանտառաբուծության միջոցով: Ինչպե՞ս կարելի է ագրոանտառաբուծության միջոցով պաշտպանել ագրոէկոհամակարգերը»։ Սեմինարին զեկույցով հանդես է եկել Կազմակերպության փորձագետ ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը։ Սեմինարին մասնակցել են Ագրոնոմիական բաժնի մասնագետները։