Նոր Նորք վարչական շրջանում ամառային տաք գույների պակաս չկա:
Այս տարի հիմնված ծաղկանոցներն ամբողջությամբ փոխել են վարչական շրջանի դիմագիծը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ամենօրյա խնամքի, պաշտպանության և պահպանության աշխատանքներ: