Մեքենան վնասել է Սայաթ-Նովա պողոտայի նորատունկ Սոսին
Այսօր, լուսադեմին անբարեխիղճ քաղաքացու մեքենան վնասել է Սայաթ-Նովա պողոտայի նորատունկ Սոսի գնդաձև ծառը: Տեղում համապատասխան մասնագիտական մոտեցում է ցուցաբերվել: Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չվնասել բնությունը և սրտացավ լինել յուրաքանչյուր ծառի ու թփի նկատմամբ: Կազմակերպությունը դեպքին համապատասխան ընթացք է տալու՝ դիմելով ոստիկանություն: