Էրեբունի փողոցում Կաղնի ամառային ծառատեսակով լրացումներ են կատարվել Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։

Երևանի ևս երկու վարչական շրջաններում կանաչ տնկարկները հարստացվեցին եղևնիներով։ Այս գարնանը տնկվել են 3 տասնյակ եղևնիներ, որոնց քանակը առնվազն կրկնապատկվելու է։ Մալաթիա-Սեբաստիա՝ Րաֆֆու փողոցի միջնաշերտ Նոր Նորք՝ Գայի արձանի հարևանությամբ

Ապրիլի 13-ին, ժամը 10:00, Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում (Ֆրանսիայի հրապարակից Տերյան հատվածում) կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված Թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև Սոսիներով: Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում կկատարվի Կաղնի ամառային ծառատեսակի հասուն տնկիներով լրացում:

Հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել կանաչապատման ոլորտում փոխգործակցության եւ փոխայցերի վերաբերյալ։ Կազմակերպության տնօրենը հրավիրվել է Լիոն։

17 Ապրիլի, 2023

Փառքի անտառ

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերի նախագծի շրջանակում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ում ձևավորված մասնագիտական խմբի կողմից գիտականորեն հիմնավորված մշակվել և նախագծվել են անտառտնկման և տեղաբաշխման սխեմաներ։ Հիմք ընդունելով տարածքի ռելիեֆի բազմազանությունը, բարդությունը եւ կտրտվածության աստիճանը՝ տարածքը բաժանվել է քառակուսիների։ Յուրաքանչյուր առանձնացված քառակուսու համար կազմվել են հատուկ խառնման եւ…

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերում 08.04.2023, ժամը 10։00 Սիրելի համաքաղաքացիներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու համահայկական ծառատունկին: Աշխատանքների ընթացքում ձեզ կօգնեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»ՀՈԱԿ-ի աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները: Ծառատունկի նպատակն է խիստ դեգրադացված տարածքում հիմնել Արցախյան պատերազմների նահատակներին նվիրված անտառ-պուրակ։ Միասին մաքրենք…

Նոր Նորք վարչական շրջանում՝ Ա․ Միկոյան փողոցում, հիմնվել է նոր ծառուղի՝ մոտ երեք տասնյակ Սոսի արևելյան ծառատեսակով։ Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։

Երևանում տնկվել են Եղևնի ցեղատեսակի ծառեր, դրանք զարդարում են վարչական շրջանները: Ֆունկցիոնալ մեծ նշանակություն ունեցող այս ծառատեսակները երկարատև ուսումնասիրություններով ապացուցված են, որ լավ են ադապտացված մայրաքաղաքի կլիմայական պայմաններին: