Քարքարոտ, ժայռոտ վայրերում առկա են դժվարություններ, որոնք հաղթահարվում են, իսկ ռեկուլտիվացիոն նախագիծը մոտենում է ավարտին։ Իրականացվում են ոռոգման համակարգի հիմնման աշխատանքներ։ Տարածքը բաժանված է հատվածների, որոնք կունենան առանձին մոտեցումներ։

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՒԿԻ (ՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 29.03.2023թ. ժամը 14:30-ին ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի…

Գարնանային էտով պայմանավորված՝ այսօր մասամբ փակ կլինեն երկու փողոցներ։ Կենտրոն վարչական շրջանում մասամբ փակ է Զաքյան փողոցը՝ Խորենացու հատվածից։ Էրեբունի վարչական շրջանում մասամբ փակ է Տիգրան Մեծ պողոտան։ Մնացած բոլոր վարչական շրջաններում փակ կամ մասամբ փակ փողոցներ չկան։

Ծիծեռնակաբերդի բարձունքն է՝ 8,5 հա համայնքապատկան տարածքով: Ագրոնոմիական բաժինն իրականացնում է դիտանց, նախապես հանձնարարված պարարտանյութով հարստացման գործընթաց:

📍Գարնանային լայնածավալ աշխատանքները ժամանակին հասցնելու նպատակով կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանի կարգադրությամբ աշխատանքներ են ընթանում նաև կիրակի օրերին։ 🚰Օպերայի հարակից տարածքում և Սայաթ-Նովա փողոցում արդիականացվում է ոռոգման համակարգը։ Փոխարինվում են վթարված խողովակները, ինչպես նաև կառուցվում է ոռոգման նոր ցանց։ 👷‍♂️Այն միտված է բանվորական ուժի աշխատանքային ժամանակահատվածը նվազեցնելուն։

Մեծանուն բանաստեղծի ծննդյանն ընդառաջ Լվացվել, մաքրվել է Օղակաձև զբոսայգում գտնվող Ե․ Չարենցի հուշարձանը։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում են նաեւ մայրաքաղաքի արձանները։

Կազմակերպության Աջափնյակ վարչական շրջանի ստորաբաժանումն է Կատարվում է ռոբինիա կեղծակացիա գնդաձևերի (գնդաձև ակացիա) ձևավորում և սանիտարական էտ  Աշխատանքներն իրականացվում են մասնագետ այգեպանների կողմից

Նախօրեին ուժգին քամու հետեւանքով Երեւանի մի շարք վարչական շրջաններում ծառեր են տապալվել։ Կազմակերպության աշխատակիցները հնարավորինս արագ մոտեցել եւ հեռացրել են տապալված ծառերը։

Կազմակերպության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ստորաբաժանումն է։ Ձմեռային շրջափուլից հետո` վեգետացիոն ժամանակաշրջանին ընդառաջ, իրականացվում են սիզամարգերի և առանձնացված բնաբաժակների գրունտի խնամքի աշխատանքներ։ Հեռացվում են գրունտի վերին շերտի աղաավազային մնացորդները։