Սակուրան համարվում է երկրագնդի ամենագեղեցիկ, ամենահմայիչ ծառերից, որի համար ունի գեղեցության մրցանակ։ Սակուրան, ըստ էության, բալենի է, ունի տարածման հսկայական արեալ։ Դիմանում է արեւի ճառագայթներին, իսկ ձմռանը՝ մինչեւ 30 աստիճան ցրտին։ Գարնանը տեղի է ունենում ֆանտաստիկ երեւույթ՝ մերկ ծառերն ամբողջովին պատվում են հեքիաթային ծաղիկներով։ Սովորաբար, այդ հրաշքը դիտելու…
Աշխատանքներ՝ Սարալանջում
Կենտրոն և Նորք-Մարաշ ստորաբաժանումը նախապես պարարտացված հատվածում իրականացնում է ոռոգում։ Աշխատանքներն իրականացվում են Սարալանջում՝ Կենտրոն վարչական շրջանի հատվածում։
Սեզոնային աշխատանքներ՝ Դավթաշենում եւ Քանաքեռ-Զեյթունում
Դավթաշեն վարչական շրջանում կազմակերպությունն իրականացնում է ծառերի էտման, ոռոգման ցանցի ընթացիկ նորոգման, ծաղկանոցների փորման, վարդանոցների վարդերի էտման, Տիգրան Պետրոսյան փողոցում՝ ճմապատման աշխատանքներ։ Ընդլայնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Սեւակ-Դրո խաչմերուկում կառուցված նոր այգին։ Անցկացվում է ջրագիծ, կատարվում են հողի փխրեցման եւ հարթեցման աշխատանքներ։ Դավթաշեն վարչական շրջան
Հարգելի քաղաքացիներ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է Այսուհետև հատման և փոխարինման ենթակա ծառերի վրա փակցված է լինելու ծառահատման տոմսով հաստատված գրություն:
Ագրոնոմիական բաժինն իրականացնում է դիտանց
Սարալանջի՝ Կենտրոն վարչական շրջանը ընդգրկող շուրջ 1,5 հա տարածքով հատվածն է։ Ագրոնոմիական բաժինն իրականացնում է դիտանց՝ նախապես հանձնարարված պարարտացման և բույսերի առկա վիճակի վերլուծության մասով։ Դիտանցին մասնակցում էին կազմակերպությունում ուսումնական պրակտիկա իրականացնող ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները։ https://aspu.am/hy/page/kensabanutyan_qimiayi_ev_ashkharhagrutyan_fakultet/
Քարքարոտ, ժայռոտ վայրերում առկա են դժվարություններ, որոնք հաղթահարվում են, իսկ ռեկուլտիվացիոն նախագիծը մոտենում է ավարտին։ Իրականացվում են ոռոգման համակարգի հիմնման աշխատանքներ։ Տարածքը բաժանված է հատվածների, որոնք կունենան առանձին մոտեցումներ։
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՒԿԻ (ՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 29.03.2023թ. ժամը 14:30-ին ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի…
Գարնանային էտով պայմանավորված՝ այսօր մասամբ փակ կլինեն երկու փողոցներ։ Կենտրոն վարչական շրջանում մասամբ փակ է Զաքյան փողոցը՝ Խորենացու հատվածից։ Էրեբունի վարչական շրջանում մասամբ փակ է Տիգրան Մեծ պողոտան։ Մնացած բոլոր վարչական շրջաններում փակ կամ մասամբ փակ փողոցներ չկան։
Ծիծեռնակաբերդի բարձունքն է՝ 8,5 հա համայնքապատկան տարածքով: Ագրոնոմիական բաժինն իրականացնում է դիտանց, նախապես հանձնարարված պարարտանյութով հարստացման գործընթաց: