📍Գարնանային լայնածավալ աշխատանքները ժամանակին հասցնելու նպատակով կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանի կարգադրությամբ աշխատանքներ են ընթանում նաև կիրակի օրերին։ 🚰Օպերայի հարակից տարածքում և Սայաթ-Նովա փողոցում արդիականացվում է ոռոգման համակարգը։ Փոխարինվում են վթարված խողովակները, ինչպես նաև կառուցվում է ոռոգման նոր ցանց։ 👷♂️Այն միտված է բանվորական ուժի աշխատանքային ժամանակահատվածը նվազեցնելուն։
Մեծանուն բանաստեղծի ծննդյանն ընդառաջ Լվացվել, մաքրվել է Օղակաձև զբոսայգում գտնվող Ե․ Չարենցի հուշարձանը։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում են նաեւ մայրաքաղաքի արձանները։
Ռոբինիա կեղծակացիա գնդաձևերի ձևավորում և սանիտարական էտ
Կազմակերպության Աջափնյակ վարչական շրջանի ստորաբաժանումն է Կատարվում է ռոբինիա կեղծակացիա գնդաձևերի (գնդաձև ակացիա) ձևավորում և սանիտարական էտ Աշխատանքներն իրականացվում են մասնագետ այգեպանների կողմից
Մայրաքաղաքում ուժգին քամին ծառեր է տապալել։
Նախօրեին ուժգին քամու հետեւանքով Երեւանի մի շարք վարչական շրջաններում ծառեր են տապալվել։ Կազմակերպության աշխատակիցները հնարավորինս արագ մոտեցել եւ հեռացրել են տապալված ծառերը։
Ջրագիծ, տնկման համար փոսեր, քարհավաք…«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի առօրյայից:
Կազմակերպության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ստորաբաժանումն է։ Ձմեռային շրջափուլից հետո` վեգետացիոն ժամանակաշրջանին ընդառաջ, իրականացվում են սիզամարգերի և առանձնացված բնաբաժակների գրունտի խնամքի աշխատանքներ։ Հեռացվում են գրունտի վերին շերտի աղաավազային մնացորդները։
Հայտարարություն
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սեզոնային աշխատանքներ կատարելու համար կազմակերպությանն անհրաժեշտ են այգեպան-բանվորներ։ Աշխատավարձի չափը սահմանված է 117․000 դրամ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011514739 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։ https://www.facebook.com/kanachyerevanam
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրինությունը, ինչպես նաև ջերմոցատնկարանային վարչության պետն այցելել են Հայաստանի ծառատունկ ծրագրի (ATP) տնկարանային տնտեսություններ:
Իրազեկում
Հարգելի քաղաքացիներ Հաշվի առնելով եղանակային իրավիճակը և կարճաժամկետ կանխատեսումը, կազմակերպությունը գարնանային էտին ընդառաջ նախաձեռնել է ռոբինիա կեղծակացիա գնդաձև (գնդաձև ակացիա) ծառերի ձևավորման և սանիտարական էտի աշխատանքներ։