«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հանդիպել է վարչական շրջանների պետերի եւ վարչական աշխատակազմի հետ, ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ստորաբաժանման նոր պետ՝ Վաչագան Սարգսյանին: Վերջինի հետ ծանոթացել են նաեւ վարչական շրջանի տեղամասերի պետերը եւ բանվոր-այգեպանները: Հանդիպմանը քննարկվել են աշխատանքի պատշաճ կատարման, աշնանային աննախադեպ էտի, նոր…

Վարչական շրջանները կառանձնանան լանդշաֆտային գեղեցիկ ու յուրահատուկ լուծումներով, մասնագիտական նոր մոտեցումներով: Ծաղկանոցներում նախատեսվում է մեծաքանակ ծաղկային համալրում՝ լանդշաֆտային ձեւավորման համապատասխան տեսքն ապահովելու համար: Դրանց խնամքը կիրականացվի գլխավոր դենդրոլոգի ցուցումով: ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը խոստանում է՝ գարնանը Երեւանը կփայլի:

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ցանկություն է հայտնել եկող տարի բարձրացնել կազմակերպության բանվոր-այգեպանների, վարպետների աշխատավարձը: Ի դեպ, առաջին անգամ աշխատավարձերի բարձրացում եղել է կրկին Արմեն Բեգոյանի տնօրինման ժամանակ՝ 2020 թվականին:

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը եւ ՀՊՄՀ-ը կնքել են շահավետ պայմանագիր, ըստ որի երկու կողմերին հնարավորություն է ընձեռվում գիտական փորձի փոխանակման, գիտական օժանդակության, ուսումնաարտադրական պրակտիկայի անցկացման, մասնագիտական որակական դասընթացներին մասնակցելու, ինչպես նաեւ համատեղ դրամաշնորհային պայմանագրերի աշխատանքների համատեղ մասնակցության:

Այսօր ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ հիսուն հաստաբուն ծառեր՝ որոշ հատվածներում խոչընդոտել երթևեկն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ-ից ստացվել են բազմաթիվ ահազանգեր։ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման,…

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի փորձագետները շրջայց են իրականացրել Եռաբլուր զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի կանաչապատ հատված: Ուսումնասիրել են խնդրահարույց փշատերև եղևնի պ.ձ. արծաթափայլ ծառատեսակները, որոնց վերաբերյալ եզրակացությունը կներկայացնեն հաշվետվությամբ: