Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչության տարածքում երեկ երեկոյան բռնկած հրդեհը ժամը 04:00-ի սահմաններում ամբողջությամբ մեկուսացվել է: Այրվել է ծառերի էտի արդյունքում գոյացած տեխնոլոգիական թափուկը (ճյուղերը): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության և կազմակերպության աշխատակիցները: Նշենք, որ ճյուղերի որոշակի քանակություն…

Հրդեհ է բռնկվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչության տարածքում: Այրվում է ծառերի էտի արդյունքում գոյացած տեխնոլոգիական թափուկը (ճյուղերը): Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Կրակը լոկալիզացված է:

19 Հուլիսի, 2024

Իրազեկում

Հուլիսի 18-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Բաղրամյան պողոտայում եւ Գյուլբենկյան փողոցում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

19 Հուլիսի, 2024

Իրազեկում

Հուլիսի 17-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան, Ադոնց փողոցներում, Ազատության պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում»՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական…

19 Հուլիսի, 2024

Իրազեկում

Հուլիսի 11-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան, Բաբայան, Ադոնց փողոցներում, Ազատության պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

19 Հուլիսի, 2024

Իրազեկում

Հուլիսի 10-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան, Սունդուկյան,Ավետիսյան, Համբարձումյան փողոցներում, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներում, Հանրապետության հրապարակում և հարակից բակային տարածքներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։