Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվել է Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությունում։ Երևանյան պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի տարբեր հանգստի վայրեր, վերականգնված այգիներ: Շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պաատա Տոգոնիձեն և «Էկոսերվի Գրուպ» ընկերության տնօրեն Վախթանգ Նոզաձեն ներկայացրել են ծառայության…

Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Թբիլիսիի քաղաքային կանաչապատման ղեկավար կազմի հետ` ծանոթանալով համակարգային խնդիրներին և դրանց տրվող լուծումներին։

Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի հրավերով կազմակերպության Թափոնների տեսակավորման վարչության պատասխանատուներն այցելել են կրթօջախ։ Աշխարհագրություն առարկայի շրջանակում աշակերտները կատարել են նախագծային աշխատանք՝ «Նոր Նորքի 2-րդ զանգվածի հատակագծի կազմումը եւ թափոնամանների նոր կետերի տեղադրումը» թեմայով։ Ներկայացրել են թափոնամանների տեղադրման վայրերի մասին բնակչության շրջանում կատարած հարցումներն ու վերլուծությունները։

29 Ապրիլի, 2024

Հայտարարություն

Երեւանի շատրվանները սպասարկելու համար անհրաժեշտ են շատրվանները մաքրող բանվորներ, աշխատավարձը՝ 170․000 դրամ՝ ներառյալ հարկերը եւ պարտադիր այլ վճարները։ Կարող եք զանգահարել 011 51-47-39 հեռախոսահամարով։

Կոնսերվատորիայի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղադրված ծածկը երկաթներով ամրացվել էր արևելյան սոսիներին։ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի կողմից զգուշացումից հետո շինարարական ընկերությունը ծառերից հեռացրել է երկաթե ամրակները։

Ագրոանտառը համալրվել է 100 պտղատու՝ ծիրանենի, սալորենի, նշենի ծառատեսակներով։ Այսպիսով` ևս 1 հա ծառապատ է դարձել։