Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի հրավերով կազմակերպության Թափոնների տեսակավորման վարչության պատասխանատուներն այցելել են կրթօջախ։ Աշխարհագրություն առարկայի շրջանակում աշակերտները կատարել են նախագծային աշխատանք՝ «Նոր Նորքի 2-րդ զանգվածի հատակագծի կազմումը եւ թափոնամանների նոր կետերի տեղադրումը» թեմայով։ Ներկայացրել են թափոնամանների տեղադրման վայրերի մասին բնակչության շրջանում կատարած հարցումներն ու վերլուծությունները։

25 Ապրիլի, 2024

Հայտարարություն

Երեւանի շատրվանները սպասարկելու համար անհրաժեշտ են շատրվանները մաքրող բանվորներ, աշխատավարձը՝ 170․000 դրամ՝ ներառյալ հարկերը եւ պարտադիր այլ վճարները։ Կարող եք զանգահարել 011 51-47-39 հեռախոսահամարով։

Կոնսերվատորիայի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղադրված ծածկը երկաթներով ամրացվել էր արևելյան սոսիներին։ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի կողմից զգուշացումից հետո շինարարական ընկերությունը ծառերից հեռացրել է երկաթե ամրակները։

Ագրոանտառը համալրվել է 100 պտղատու՝ ծիրանենի, սալորենի, նշենի ծառատեսակներով։ Այսպիսով` ևս 1 հա ծառապատ է դարձել։

Օրերս, համացանցում, արդեն հայտնի կեղծարարների կողմից տեղադրված է եղել այս լուսանկարը, իբրեւ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կողմից հատված տարածք: Հայտնում ենք, որ սա հերթական ապատեղեկատվությունն է, ավելին՝ նկարը տարիների պատմություն ունի:

Այսօր Խորենացի-Քրիստափոր խաչմերուկում տապալվել է կենսունակության ավարտին մոտ երկու բարդի: Նշենք, աշնանային էտի ժամանակ նշված ծառերը ենթարկվել էին էտման: Իսկ Մաշտոց 46ա հասցեում կրկին կենսունակության ավարտին մոտ հացենին կոտրվել և վնասել է կայանված մեքենան: Բարեբախտաբար տուժողներ չեն եղել: