Մերգելյանի այգում քամուց ծառ է տապալվել
Գիշերը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ԱԻՆ-ից ահազանգ է ստացել, որ Մերգելյանի այգում քամուց ծառ է տապալվել : Տեղում են եղել թե՛ կազմակերպության, թ՛ե ոստիկանության ներկայացուցիչները: Մասնագետները պարզել են, որ քամատապալ եղած ծառը Սոսի տեսակի է: 🪵Հեռացման աշխատանքները մեկնարկել են այսօր, առավոտյան: