Ձեւավորումը կատարվում է նոր մոտեցումներով, ժամանակակից լուծումներով։ Տարածքի ձեւավորման համար ընտրվել են մշտադալար եւ միամյա ծաղկատեսակներ, մշտադալար ծառատեսակներ։

Մայրաքաղաքում պարբերաբար իրականացնվում են կանաչ ֆոնդի դիտարկումներ։  Հատկապես նորատունկ ծառերը գտնվում են մասնագետների ամենօրյա հսկողության տակ։  Սայաթ-Նովա, Բաղրամյան, Ազատության պողոտաներում, Մոսկովյան, Միկոյան, Էրեբունի, Ուլնեցի փողոցներում կազմակերպությունն իրականացնում է պարարտացման աշխատանքներ

Նոր Նորք վարչական շրջանում փոխվեն են մաշված, շահագործման համար ոչ պիտանի խողովակները։  Միկոյան փողոցում փոխարինվել է շուրջ 160 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագիծ։ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում փտած խողովակները փոխարինվել են մետաղյա խողովակներով։

Կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք ընկերությունների՝ 2023 թ-ի ապրիլի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում «Փառքի անտառ»-ի հիմնման գործում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար։ «Դերենիկ Հովհաննիսյան» ԱՁ, «Հայաստան ծառատունկ ծրագիր» ՀԿ, «Շրջակա միջավայրի կայունության աջակցման կենտրոն» ՀԿ, «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ, «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ, «Բերրի Վորլդ»…

Վարչական շրջաններում կատարվում են թափոնամանների լվացման աշխատանքներ։ Բնակիչներից պահանջվում է թափոնամանների մեջ կենցաղային աղբ չթափել և չաղտոտել դրանք։ Հորդորում ենք վերամշակելի թափոնները տեսակավորել ըստ նշանակության, քանի որ տեսակավորված թափոնը հանձնվում է վերամշակման և չի հայտնվում աղբավայրում, չի աղտոտում շրջակա միջավայրը, այլ ստանում է երկրորդ կյանք։ Թափոնները ռեսուրսներ են,…