Պավլովնիան, (Paulownia) կամ Ադամածառը, տերեւաթափ լինող, առատ ծաղկող ծառ է, որը ծագումով Չինաստանից է, տարածվել է Ճապոնիայում, հետագայում ներմուծվել է ԵՎրոպա, որտեղ էլ, ի պատիվ  կայսր Պավել Առաջինի աղջկա, անվանվել է Պավլովնիա։ Քանի որ Աննա անվանմամբ բուսական ցեղ արդեն իսկ գոյություն ունեցել է, այդ իսկ պատճառով  անվանվել…

2022 թ.-ից մայիսի 12-ը Հայաստանում նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր, ինչպես նաեւ՝ Բույսերի պաշտպանների օր: Ագրարային համալսարանում այս առիթով կազմակերպվել էր նեղ մասնագիտական միջոցառում։ Կազմակերպության Ագրոնոմիական բաժինը ևս հրավիրված էր:

Ագրոնոմիական բաժնի կողմից իրականացվում է Ջերմոցատնկարանային վարչությունում արտադրվող բուսազանգվածի գրունտի կազմի որոշում: Աշխատանքները կատարվում են կազմակերպության կողմից նոր ձեռք բերված Combi 5000 բազմաֆունկցիոնալ սարքի միջոցով:

Կազմակերպությունն ապահովելու է մայրաքաղաքի կանաչ գոտու գեղազարդությունը:  Ջերմոցատնկարանային վարչությունում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:

Այսօր համապետական շաբաթօրյակին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակազմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Մաքուր պահենք շրջակա միջավայրը։ Մաքուր շրջակա միջավայրն առողջ կյանքի գրավականն է։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ Թափոնների տեսակավորման վարչությունը «Մերիդիան Էքսպո Կենտրոնում» մասնակցում է «Career City Fest» լավագույն գործատուների փառատոնին։ Վարչության կողմից տեղադրվել են թափոնամաններ։ Միջոցառման մասնակիցների շրջանում աշխատակիցներն իրականացում են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պատշաճ տեսակավորման իրազեկում։

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՊԼԱՍՏԻԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 15.05.2023թ. ժամը 14:30-ին ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք,…

Էկոկրթական և էկոճանաչողական ծրագրերը միշտ առաջնային են։ Քեմբրիջի միջազգային կրթահամալիրի (CIS Armenia international school) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել էկոճանաչողական այց իրականացնել «Էկոպարկ»-ում։

16 Մայիսի, 2023

Իրազեկում

Ապրիլի 25-ին՝ ժամը 23:00-03:00-ը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում եւ Գարեգին Նժդեհ փողոցում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: