Պաշտոնական այցով Ֆրանսիայում են կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը եւ Թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանը։ Թափոնների տեսակավորման վերաբերյալ քննարկման շրջանակում հանդիպում է կայացել Իլ-դը-Ֆրանս շրջանի ղեկավարի հետ։

Կազմակերպության կողմից շարունակվում է Կ.Ուլնեցի փողոցում ծառերի փոխարինումը: Կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված Թեղի մանրատերևները փոխարինվում են Ձիակասկ պավիայով:

18 Ապրիլի, 2023

Ստուգայց

Կազմակերպության տնօրինության կողմից իրականացվել է ստուգայց Ծիծեռնակաբերդի բարձունք, Սարալանջ, Րաֆֆու, Կ. Ուլնեցու փողոցներ, «Փառքի անտառ» Բոլոր տարածքներում ընթանում են սեզոնային խնամքի աշխատանքներ

Էրեբունի փողոցում Կաղնի ամառային ծառատեսակով լրացումներ են կատարվել Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։

Երևանի ևս երկու վարչական շրջաններում կանաչ տնկարկները հարստացվեցին եղևնիներով։ Այս գարնանը տնկվել են 3 տասնյակ եղևնիներ, որոնց քանակը առնվազն կրկնապատկվելու է։ Մալաթիա-Սեբաստիա՝ Րաֆֆու փողոցի միջնաշերտ Նոր Նորք՝ Գայի արձանի հարևանությամբ

Ապրիլի 13-ին, ժամը 10:00, Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում (Ֆրանսիայի հրապարակից Տերյան հատվածում) կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված Թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև Սոսիներով: Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում կկատարվի Կաղնի ամառային ծառատեսակի հասուն տնկիներով լրացում:

Հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել կանաչապատման ոլորտում փոխգործակցության եւ փոխայցերի վերաբերյալ։ Կազմակերպության տնօրենը հրավիրվել է Լիոն։

18 Ապրիլի, 2023

Փառքի անտառ

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերի նախագծի շրջանակում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ում ձևավորված մասնագիտական խմբի կողմից գիտականորեն հիմնավորված մշակվել և նախագծվել են անտառտնկման և տեղաբաշխման սխեմաներ։ Հիմք ընդունելով տարածքի ռելիեֆի բազմազանությունը, բարդությունը եւ կտրտվածության աստիճանը՝ տարածքը բաժանվել է քառակուսիների։ Յուրաքանչյուր առանձնացված քառակուսու համար կազմվել են հատուկ խառնման եւ…