Վարձակալի կողմից Կոմիտասի պուրակում իրականացված սխալ կանաչապատման հետևանքով չորացած թույաների վերաբերյալ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պատասխանել է «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի հարցերին: Մայրաքաղաքում նմանօրինակ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է ֆիտոնախագծերը համաձայնեցնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ: https://www.ecolur.org/hy/news/cities/14695/

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Տնտեսական սպասարկման վարչությունում, մասնավորապես ոռոգման բաժնում, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ ոռոգման ցանցերի արդիականացման, նոր ցանցերի հիմնման ուղղությամբ:

Իրականացվել են կանաչապատման ենթակա տարածքի տեղազննության, գրունտի, էկոլոգիական վիճակի նախնական ակնադիտական ուսումնասիրություններ՝ հետագա գործողությունների նախաշեմին:

Քննարկել են մասնագիտական ոլորտի, տնկարանային տնտեսությունների զարգացման, գիտատեղեկատվական փոխօգնության հետագա գործակցության հարցեր:

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն աշխատում է նաև հանգստյան օրերին: Տնտեսական սպասարկման վարչությունն ապամոնտաժում է մայրաքաղաքում անցկացված` ամանորի լուսավորության համակարգը։

Գարնանային ծաղկապատմանն ընդառաջ` քաղաքային ջերմոցներում իրականացվում է գերակտիվ ծաղիկների և լանդշաֆտային ձևավորման համար նախատեսված խոտաբույսերի բազմացման գործընթաց:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը եւ զարգացման  գծով տեղակալ Արթուր Խալաթյանը աշխատանքային հանդիպում են ունեցել «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի եւ փոխնախագահ՝ Վիկտորյա Բուռնազյանի հետ: Քննարկվել են բնապահպանական կարեւոր խնդիրներ:

Վտանգավոր թափոնների կառավարման ծրագիր  «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Երեւանի քաղաքապետարանի եւ ծրագրի շուրջ գործակցության շրջանակում Երեւանը ձեռք կբերի տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ: Հադիպմանը քննարկվել են նոր տեսակի…