Կազմակերպության Աջափնյակ վարչական շրջանի ստորաբաժանումն է Կատարվում է ռոբինիա կեղծակացիա գնդաձևերի (գնդաձև ակացիա) ձևավորում և սանիտարական էտ  Աշխատանքներն իրականացվում են մասնագետ այգեպանների կողմից

Նախօրեին ուժգին քամու հետեւանքով Երեւանի մի շարք վարչական շրջաններում ծառեր են տապալվել։ Կազմակերպության աշխատակիցները հնարավորինս արագ մոտեցել եւ հեռացրել են տապալված ծառերը։

Կազմակերպության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ստորաբաժանումն է։ Ձմեռային շրջափուլից հետո` վեգետացիոն ժամանակաշրջանին ընդառաջ, իրականացվում են սիզամարգերի և առանձնացված բնաբաժակների գրունտի խնամքի աշխատանքներ։ Հեռացվում են գրունտի վերին շերտի աղաավազային մնացորդները։

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սեզոնային աշխատանքներ կատարելու համար կազմակերպությանն անհրաժեշտ են այգեպան-բանվորներ։ Աշխատավարձի չափը սահմանված է 117․000 դրամ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011514739  հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։ https://www.facebook.com/kanachyerevanam

10 Մարտի, 2023

‼️ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՊԼԱՍՏԻԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 17.03.2023թ. ժամը 14:30-ին ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում կկայանա Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից տեսակավորված ապրանքների աճուրդ-վաճառք, բաց դասական (գնի ավելացման) եղանակով, վեց լոտով: Լոտ 1-պլաստիկ՝ քանակը-1 (մեկ) կգ, նկարագրություն-տարբեր չափսերի և հաստության պլաստիկ, պրոպիլեն, պոլիէթիլեն, պոլիմերներ և այլ պլաստիկե իրեր, մեկնարկային գինը-100 (հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-5 (հինգ) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-5 (հինգ) ՀՀ դրամ: Լոտ 2-պոլիէթիլենային տերեֆտալատ անվանմամբ՝ PET պիտակով, պլաստիկ արտադրանքների համար՝ քանակը-1 (մեկ) կգ, մեկնարկային գինը-70 (յոթանասուն) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-4 (չորս) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-4 (չորս) ՀՀ դրամ։ Լոտ 3-պոլիպրոպիլեն անվանմամբ՝ PP պիտակով, պլաստիկ արտադրանքների համար՝ քանակը-1 (մեկ) կգ, մեկնարկային գինը-200 (երկու հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-10 (տաս) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-10 (տաս) ՀՀ դրամ: Լոտ 4-պոլիստիրոլ անվանմամբ՝ PS պիտակով, պլաստիկ արտադրանքների համար՝ քանակը-1 (մեկ) կգ, մեկնարկային գինը-100 (հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-5 (հինգ) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-5 (հինգ) ՀՀ դրամ: Լոտ 5-բարձր խտության պոլիէթիլեն անվանմամբ՝ HDPE պիտակով, պլաստիկ արտադրանքների համար՝ քանակը-1 (մեկ) կգ, մեկնարկային գինը-200 (երկու հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-10 (տաս) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-10 (տաս) ՀՀ դրամ: Լոտ 6-ցածր խտության պոլիէթիլեն անվանմամբ՝ LDPE պիտակով պլաստիկ արտադրանքների համար՝ քանակը-1 (մեկ) կգ, մեկնարկային գինը-200 (երկու հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-10 (տաս) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-10 (տաս) ՀՀ դրամ: Աճուրդն անցկացվելու է ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ: Մասնակիցները Երևան քաղաքում կամ Երևան քաղաքին հարող տարածքներում (ոչ ավելի քան 20 կմ շառավղով) պետք է ունենան ընդունման կետ, կշեռք՝ մատակարարված պլաստիկը տեղում կշռելու համար և բեռնատար մեքենաների համար մուտքի և ելքի հնարավորություն։ Աճուրդն անցկացվում է պլաստիկի՝ յուրաքանչյուր լոտի 1 (մեկ) կգ-ի արժեքը որոշելու համար: Աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքվելու է պլաստիկի առուվաճառքի պայմանագրեր, մեկ տարի ժամկետով, դրանց մատակարարման քանակը անսահմանափակ՝ ըստ վաճառողի կողմից ներկայացվող պահանջագրերի: Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ, իսկ ապրանքի 1 կգ-ի արժեքը կողմերի համաձայնությամբ կարող է փոփոխվել միայն դրա արժեքը բարձրացնելով՝ հաշվի առնելով շուկայական արժեքի փոփոխությունները: Պայմանագիրը միակողմանի կարող է լուծվել կողմերի կողմից, այդ մասին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին: Գնորդը վճարելու է տուգանք ապրանքն ընդունելուց հրաժարվելու դեպքում, ինչպես նաև պարտավոր է փոխհատուցել Կազմակերպության բոլոր ծախսերն ու կրած վնասները: Մասնակիցները վաճառվող լոտերին և «Աճուրդի անցկացման կանոնակարգին» կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ` 011-51-47-44 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, էլ. Փոստ՝ kanach@yerevan.am: Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ընդհուպ մինչև աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ -հայտատուի կողմից վճարված աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝ գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ 1570088982620200 հաշվեհամարին, ստացող՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, վճարման նպատակը՝ աճուրդի նախավճար՝ լոտի հերթական համարը: -անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի և ղեկավար անձի անձնագրի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար): Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ): Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 2000 դրամ: Դիտորդի տոմսերը վաճառվում են` Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում։ Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ: Աճուրդները վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին: Հաղթող ճանաչված մասնակիցը արձանագրությունը ստորագրման օրվանից սկսած 5 օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագիրը, որից հետո եռօրյա ժամկետում հաղթող մասնակցի հետ մեկ տարի ժամկետով կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով: Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը: Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին դիմելու դեպքում: Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրինությունը, ինչպես նաև ջերմոցատնկարանային վարչության պետն այցելել են Հայաստանի ծառատունկ ծրագրի (ATP) տնկարանային տնտեսություններ:

10 Մարտի, 2023

Իրազեկում

Հարգելի քաղաքացիներ Հաշվի առնելով եղանակային իրավիճակը և կարճաժամկետ կանխատեսումը, կազմակերպությունը գարնանային էտին ընդառաջ նախաձեռնել է ռոբինիա կեղծակացիա գնդաձև (գնդաձև ակացիա) ծառերի ձևավորման և սանիտարական էտի աշխատանքներ։

Մի՛ վնասեք ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը հետամուտ է լինելու Բոլոր համայնքներում ծառերից հեռացվելու են անբարեխիղճ տնտեսվարողների եւ բնակիչների կողմից գամված տեսախցիկները, գովազդային ցուցանակները, լույսերը եւ այլ պարագաներ: Աջափնյակ վարչական շրջանում Բուենոս Այրեսի այգու ծառերից հեռացվել են թռչունների բները, որոնք գամով ամրացրել էր տարածքում գործող սրճարանի սեփականատերը: ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցները բները…